Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կին ղեկավարները 20% ավելի քիչ են վաստակում

Կին ղեկավարները 20% ավելի քիչ են վաստակում

Թեև գերմանացի կանայք ավելի հաճախ են դառնում ղեկավարներ, բայց նրանք ստիպված են բավարարվել ավելի քիչ աշխատավարձով, քան իրենց գործընկեր տղամարդիկ: Ինչպես հայտնում են գերմանական համալսարանի տնտեսության հետազոտությամբ զբաղվող փորձագետները, կին զեկավարները անձնական ընկերություններում վաստակում են 21% ավելի քիչ, քան տղամարդիկ: 2001 թվականին այս տարբերությունը ավելի մեծ էր՝ մոտ 30%:

 

Բացի այդ, կանայք ավելի հաճախ կարող են օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են ծառայողական ավտոմեքենան, բջջային հեռախոսը կամ անձնական համակարգիչը, նշում է Frankfurter Allqemeine-ն:

 

Կանանց թիվը առաջնորդական դիրքերում 2001-ից մինչ 2010 թվականը աճել է 22%-ից 30%: Այդուհանդերձ մեծ ձեռնարկություններում գրեթե միշտ վերջին խոսքը տղամարդուն է:

 

«2011 թվականին Գերմանիայի 200 ամենահզոր կազմակերպությունների ղեկավարություններում կանայք կազմել են 3% և հիմնականում բացառություններ են եղել»,- հայտնում է տնտեսական հետազոտությամբ զբաղվող գերմանական համալսարանը, գրում է euromag.ru-ն:

Սկզբնաղբյուր. http://lurer.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ